National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.10.2016
Ազգային ժողովի քառօրյա նիստում
1 / 11

Հոկտեմբերի 4-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Պատգամավորներն ԱԺ նախագահի առաջարկով ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստի ընթացքին հետեւող Երեւանի թիվ 108 միջնակարգ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին:

Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: ԱԺ նախագահը հիշեցրել է, որ ԱԺ նիստում հրաժարականի հրապարակումից հետո պատգամավորը 15 օրվա ընթացքում կարող է հետ վերցնել հրաժարականի մասին իր դիմումը: Եթե հետ չի վերցնում, ապա նրա պատգամավորական լիազորությունները դադարեցվում են:

Այնուհետեւ խորհրդարանն անդրադարձել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցին: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրվել է Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշել է, որ 2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո այլեւս ԿԸՀ  նախագահին եւ անդամներին պետք է ընտրի խորհրդարանը: Պարոն Սահակյանը տեղեկացրել է, որ Տիգրան Մուկուչյանի թեկնածության վերաբերյալ հանձնաժողովում տեղի է ունեցել բովանդակային քննարկում, որի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց հետաքրքրող հարցերը:

ԿԸՀ նախագահի թեկնածու Տիգրան Մուկուչյանը, շնորհակալություն հայտնելով առաջադրման համար, նշել է, որ ԿԸՀ-ն կազմավորվում է ընտրական գործընթացների առումով բավականին ծանրաբեռնված ժամանակահատվածում. ընդունվել է նոր ՀՀ ընտրական օրենսգիրք, որը պարունակում է բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, ընտրական գործընթացի կազմակերպման առումով ամրագրվել են նորովի մոտեցումներ, որոնք էլ իրենց հերթին պահանջում են աշխատանքի կազմակերպման նոր մեթոդների ու մոտեցումների մշակում եւ ներդրում, որպեսզի լիարժեք ծավալով կյանքի կոչվեն Ընտրական օրենսգրքի նոր կանոնակարգումները: Նոր ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսվում է շուրջ հինգ տասնյակ նոր որոշումների ընդունում՝ իրավահարաբերությունների լիարժեք եւ ամբողջական կանոնակարգումն իրականացնելու համար: Ըստ պարոն Մուկուչյանի՝ այդ որոշումների մի մասն արդեն ընդունվել է, մյուս մասը պետք է ընդունվի առավելագույն կարճ ժամկետներում, որպեսզի ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներն ունենան բավարար ժամանակ՝ ծանոթանալու նոր կարգերին ու որոշումներին: ԿԸՀ նախագահի թեկնածուն տեղեկացրել է, որ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո կազմակերպվել են ուսումնական դասընթացներ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար, տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ եւ այժմ էլ անհրաժեշտ է անմիջապես սկսել ԱԺ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, որոնք, ըստ պարոն Մուկուչյանի, հսկայածավալ են՝ հաշվի առնելով այն նոր իրավակարգավորումներն ու մոտեցումները, որոնք ամրագրված են Ընտրական օրենսգրքում: Տիգրան Մուկուչյանը նշել է, որ ընտրվելու պարագայում իր համար առաջնահերթ է լինելու նշված գործառույթների ամբողջական ծավալով իրականացումը:

Տիգրան Մուկուչյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որից հետո խորհրդարանականները հանդես են եկել ելույթներով: Նրանք խոսել են ոչ միայն ԿԸՀ-ին եւ նրան վերապահված գործառույթների, այլեւ քաղաքական համակարգի խնդիրների մասին:

Լյուդմիլա Սարգսյանն անդրադարձել է վերջին օրերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, ընտրական հնարավոր մեքենայություններին եւ հույս հայտնել, որ գալիք ընտրություններում իշխանությունները քաղաքական կամք կդրսեւորեն եւ կկազմակերպեն արդար ընտրություններ: Արամ Մանուկյանը խոսել է ՀՀ ընտրական համակարգում ԿԸՀ-ի դերի ու նշանակության մասին: Նրա կարծիքով՝ մեր երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընտրության միջոցով բացառվում է իշխանափոխությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջին ՏԻՄ ընտրություններում արձանագրված ընտրական արդյունքներին ու քաղաքական իրողություններին, ընտրական գործընթացում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին: Նրա համոզմամբ՝ երկրում փոփոխությունների միակ հիմքը կարող է լինել ժողովրդի կամարտահայտությունը: Միքայել Մելքումյանը խոսել է ընտրական գործընթացներում մրցակցային պայմանների ստեղծման շուրջ եւ կարեւորել ազատ, արդար ընտրությունների անցկացումը: Նա մասնավորապես անդրադարձել է ՏԻՄ վերջին ընտրությունների առանձնահատկությունների մասին: Խոսրով Հարությունյանի գնահատմամբ՝ ընտրական վարչարարության կատարելագործումն ակնհայտ է վերջին տարիներին եւ այդ հարցում իր զգալի դերակատարումն ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Պատգամավորը կարծիք է հայտնել, որ ԿԸՀ-ն այս կազմով արժանի է վստահության: Էլինար Վարդանյանի գնահատմամբ՝ հասարակությունը դեռեւս չի գիտակցում ընտրություններում իր ձայնի արժեքը, ինչը բացասական ազդեցություն է ունենում ընտրությունների արդյունքների վրա: Նա այս հարցում կարեւորել է քաղաքացիների ճշգրիտ իրազեկումը, ԿԸՀ-ի կողմից տեղեկատվական արշավի կազմակերպումը: Թեւան Պողոսյանը խոսել է ԿԸՀ-ի հանդեպ հանրության վստահության բարձրացմանը միտված գործընթացների իրականացման մասին: Արաիկ Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԿԸՀ նախագահի թեկնածուի մարդկային եւ մասնագիտական որակները եւ ընդգծել, որ ԿԸՀ-ն ամբողջովին կատարել է օրենքներով վերապահված իր լիազորությունները: Նա եւս անդրադարձել է մեր երկրում իրականացված ՏԻՄ ընտրություններին:

Նիստի ընթացքում ԱԺ պատգամավորները ողջունել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահի տեղակալ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակությանը, ովքեր հետեւել են նիստի ընթացքին:

Հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով իր դիտարկումներն է ներկայացրել ԿԸՀ-ի գործունեության, ընտրական գործընթացների, ինչպես նաեւ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԿԸՀ դերը ընտրական գործընթացներում եւ փաստել, որ վերջին տարիներին ընտրական գործընթացների բարելավում է նկատվում եւ այդ հարցում ուրույն դերակատարություն ունի Ազգային ժողովը: Նրա գնահատմամբ՝ ընտրական գործընթացների բարելավման հարցում մեծ է նաեւ ԿԸՀ-ի եւ Տիգրան Մուկուչյանի դերը: ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ այս տարիների ընթացքում ԿԸՀ-ը հասել է լուրջ հաջողությունների եւ հավելել, որ ԿԸՀ գործունեության արդյունքների լավագույն գնահատականը տալիս են միջազգային դիտորդները. 2011 թվականից առ այսօր որեւէ միջազգային դիտորդական առաքելություն հարցականի տակ չի դրել ոչ ընտրության արդյունքները, ոչ էլ ԿԸՀ նախագահի եւ անդամների պրոֆեսիոնալիզմը:

Էդուարդ Շարմազանովը կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել առաջադրված թեկնածություններին, որպեսզի ապագայում եւս ԿԸՀ նախագահը եւ անդամները մեր հանրության շահերից բխող քայլեր իրականացնելու եւ ՀՀ քաղաքացիների շրջանում ընտրական գործընթացների հանդեպ վստահությունն ամրապնդելու հնարավորություն ունենան:

Խոսելով ՏԻՄ ընտրությունների մասին՝ պարոն Շարմազանովը նշել է, որ ՀՀ քաղաքացիները ձայն են տվել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք ունեն կառույցներ, գիտեն աշխատել ընտրությունների ժամանակ եւ ներկայացնել ծրագրեր:

«Անցել են այն ժամանակները, երբ ուրիշին պիտակավորելով, ուրիշի վրա ցեխ շպրտելով՝ դու կարող ես երկարաժամկետ վարկանիշ ապահովել: Մենք համերաշխության, փոխադարձ հարգանքի հիման վրա քաղաքական գործընթացների իրականացման, ազատ մրցապայքարի կողմնակից ենք»,- ընդգծել է պարոն Շարմազանովը:

Հարցի քննարկումը կշարունակվի հոկտեմբերի 5-ի նիստում:

Նիստի վերջին մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն՝ տրամադրվել է պատգամավորների հայտարարություններին:


17.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 63-րդ գլխավոր վեհաժողովը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թ...

17.05.2024
Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ժնեւի համալսարան
Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով Ժնեւի համալսարանում ԱԺ նախագահը հանդիպել է ուսանողներին, պատասխանել նրանց հարցերին ներքին եւ արտաքին քաղաքականության, միջխորհրդարանական եւ միջպետական բանակցությունների, ժողովրդավարության, աշխարհում տիրող հակամարտությունների, տարած...

17.05.2024
Արման Եղոյանը հանդիպել է ուսանողների հետ
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 17-ին հանդիպել եւ զրուցել է Երեւանի «Գլաձոր» համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի ուսանողների հետ: Արմեն Եղոյանն ուսանողներին մանրամասն ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, պատգամավորների գործունեո...

17.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱՍԵԱՆ ԽՎ-ում ԱԺ պատվիրակություն ձեւավորելու վերաբերյալ նախաձեռնությանը
Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովը ստացել է դիտորդի կարգավիճակ: Այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհ...

17.05.2024
Քննարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն առաջարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը լրացնել 8.1 մասով. «Բացառիկ դեպքերում քրեական վարույթի պատշաճ եւ համակողմանի քննությունն ապահովելու նպատակով գլխավոր դատախազն իրավասու է նաեւ իր որոշմամբ փոխել քրեական ...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ին գումարած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ: ««Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայութ...

17.05.2024
Համայնքի ավագանու անդամների՝ այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումների առանձնահատկությունները կսահմանվեն ոլորտային օրենսդրությամբ
«Հանրային ծառայության մասին» օրենքի կարգավորումներով նախատեսված է հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կողմից պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու արգելք, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օ...

17.05.2024
Նախատեսվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի եւ շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջեւ տարբերությունը
Նախագծերի կարգավորման առարկան շրջանառության հարկի համակարգի գործունեության հիմնական տեսակների համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերն են եւ այդ գործունեության տեսակների մասով շրջանառության հարկի հաշվարկման մոտեցումների վերանայումը, ինչպես նաեւ շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության ...

17.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին
Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանն ու ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը: Մայիսի 17-ին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրոր...

17.05.2024
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.05.2024
Սխալ ներկայացված տեղեկատվության համար առաջարկվում է պատասխանատվություն սահմանել
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ` ոչ հավաստի լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարց...

17.05.2024
Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ
Դեռեւս 2021 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով ներդրվեց «թրեյդ-ին» առեւտրի տեսակի հասկացությունը: Թրեյդ-ին առեւտրի տեսակը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, որի լիցենզիան տրամադրվում է Էկոնոմիկայ...

17.05.2024
Գործադիրն առաջարկում է հստակեցնել պետական կառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց աշխատանքը
«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է քաղաքացիական աշխատանք կատարելու վերաբերյալ հոդվածից փորձագետին առնչվող հատվածն առանձնացնել եւ իրավակարգավորումները տալ առանձին հոդվածով՝ առանց որեւէ բովանդակային փոփոխության: «Հանրային ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ եւ պետակա...

17.05.2024
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի...

17.05.2024
Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:...

17.05.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am